Քննություն է տարվում պարզելու ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի մահվան հանգամանքները

17.06.2016, 17:57
Քննություն է տարվում պարզելու ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի մահվան հանգամանքները:
Քննություն է տարվում պարզելու ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի մահվան հանգամանքները
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Քննություն է տարվում պարզելու ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի մահվան հանգամանքները, հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

2016 թ.–ի հունիսի 17–ին, ժամը 10:40-ի սահմաններում, N զորամասի զորավարժարանի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Ղարաբաղի զորամասերից մեկում զինծառայող է զոհվել>>
 
Հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով՝ զինծառայող Հ.Գրիգորյանին ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակվել բերանի շրջանում, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքից տեղում մահացել է:

«Երկրորդ կայազորային քննչական բաժնում, ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ, հարուցվել է քրեական գործ», – նշվում է հաղորդագրության մեջ:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ -0-