ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր ինքնասպանության փորձ է գրանցվել Երևանում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ապրիլի 4-ին, ժամը 10:41-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացուն տեղափոխել են տեղի ուժերով:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում