Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mitsubishi–ն ու ՎԱԶ–ը, կա զոհ ու վիրավորներ

01.08.2020, 11:09
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mitsubishi–ն ու ՎԱԶ–ը, կա զոհ ու վիրավորներ
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mitsubishi–ն ու ՎԱԶ–ը, կա զոհ ու վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ 

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08։20-ի սահմաններում Մասիս-Սայաթ-Նովա գյուղամիջյան ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Mitsubishi Chariot-ը և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։–0–