Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են Mercedes-ն ու ԿԱՄԱԶ-ը, Mercedes-ի վարորդի վիճակը ծանր է

28.10.2022, 10:20
Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են Mercedes-ն ու ԿԱՄԱԶ-ը, Mercedes-ի վարորդի վիճակը ծանր է
Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են Mercedes-ն ու ԿԱՄԱԶ-ը, Mercedes-ի վարորդի վիճակը ծանր է
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Հոկտեմբերի 28-ին, ժամը 07:21-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքից Սարավան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ճանապարհը երկկողմանի փակվել է․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 142-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «KamAZ» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1957 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է:

Փրկարարները դուրս են բերել տուժածին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: Ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:-0-