Խոշոր ՃՏՊ Իսակովի պողոտայում. երեք մեքենաների վարորդները հոսպիտալացվել են

01.07.2019, 13:28
Տուժածները հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ:
Խոշոր ՃՏՊ Իսակովի պողոտայում. երեք մեքենաների վարորդները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 1-ին, ժամը 00:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, պարզվել է, որ բախվել են «Mercedes W124» (վարորդ՝ Ա.Ի., ծնված 1981 թ.), «Opel Astra J» (վարորդ` Գ.Կ., ծնված 1984 թ.) և «BMW 325» (վարորդ՝ Ա.Ո., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes W124» և «Opel Astra J» մակնիշների ավտոմեքենաներից տեղի է ունեցել գազի արտահոսք:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները քաղաքացիների ուժերով դուրս են բերվել արգելափակումից:

Տուժածները հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:-0-