ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15:00-ի սահմաններում 29-ամյա Դանիել Սիմոնյանը Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Ջաջուռ գյուղի սկզբնամասում, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:
Загружается новость ... "Лево"
Վթարի հետևանքով վարորդ Դ. Սիմոնյանը, ուղևոր 26-ամյա Դիաննա Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ 6-ամյա Արթուր Ալչանգյանը և 1-ամյա Անգելինա Ալչանգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։–0–