Հայտնի է Հյուսիսային պողոտայում որոտացած պայթյունի նախնական պատճառը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
02.04.2018,
21:39
Քիչ առաջ պայթյուն է որոտացել Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» սրճարանում։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր երեկոյան պայթյուն է որոտացել Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» սրճարանում։
Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության աղբյուրը դեպքի վայրից, ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության մեծ թվով բրիգադներ: Դեպքի վայրում են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, փրկարարներ:
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 9 տուժած, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:–0–
Լուսանկարները և տեսանյութը` «Նովոստի–Արմենիա»–ի