ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․ /Նովոստի Արմենիա/․ Երևանում բախվել են տանկեր տեղափոխող քարշակը և Nissan-ը։
Երևանում երեկ՝ ժամը 18:20-ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ «Էրեբունի» թանգարանի մոտ, բախվել են Երևան քաղաքի 28-ամյա Վահե Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենան և Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած ՀՀ ՊՆ տանկեր տեղափոխող Hino մակնիշի համարանիշի քարշակը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: -0-