Արտակարգ իրավիճակ Մոսկվայում. քաղաքում փոթորիկ է (ՎԻԴԵՈ)
30.06.2017,
19:29
Ուրբաթ Մոսկվայի արտակարգ իրավիճակ է ստեղծվել փոթորկի պատճառով, որն ուղեկցվում է սելավով և կարկուտով։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ Մոսկվայի արտակարգ իրավիճակ է ստեղծվել փոթորկի պատճառով, որն ուղեկցվում է սելավով և կարկուտով։
Gazeta.ru–ի հաղորդմամբ, դեռ նախօրեին ՌԴ հիդրոմետը հունիսի 30–ին վտանգավորության նարնջագույն մակարդակ էր հայտարարել։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Մոսկվայի բնակիչներից մեկը, վատ եղանակի «առաջին ալիքը» վրա հասավ տեղական ժամանակով ժամը 13։00–ի սահմաններում։
«Սկզբում հյուսիս–արևմուտքից դեպի հարավ–արևելք տեղաց հորդառատ անձրև, այնուհետև արևային եղանակ էր։ Իսկ մեկ ժամ անց ամենուր սկսվեց իսկական փոթորիկ», – նշեց գործակալության զրուցակիցը։
Ինտերֆաքսը զգուշացրեց «երկրորդ ալիքի» մասին, որը մոտենում է Մոսկվայի սահմաններին։ Ավելի ուշ գործակալությունը հաղորդեց, որ Սոֆյինո գյուղում կայծակի հարվածի հետևանքով 42–ամյա տղամարդ է մահացել, իսկ 49–ամյա տղամարդը ծանր վիրավորվել է։
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, Նոր Մոսկվայում կայծակն ուղիղ հարվածել է ծառին, ինչի հետևանքով այն այրվել է։
Միաժամանակ ՏԱՍՍ–ը, հղում անելով Մոսկվայի փրկարար ծառայություններին, տեղեկացնում է, որ բնական աղետի հետևանքով քաղաքում հեղեղվել է 5 ավտոճանապարհ և տապալվել է ավելի քան 40 ծառ։
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, հղում անելով ՌԴ առողջապահության նախարարությանը, փոթորկի հետևանքով Մերձմոսկվայում մեկ մարդ մահացել է և հինգը` վիրավորվել։ Տղամարդը մահացել է կայծակի ուղիղ հարվածի հետևանքով։
Ականատեսները սոցցանցերում հրապարակում են բնական աղետի տեսանյութերն ու լուսանկարները։–0–