427.55
4.27
394.71
+6
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում տղամարդը ծեծելով սպանել է եղբորը

12:25
26 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 65-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է տուժողի եղբայրը:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, 2019թ.-ի հունիսի 25-ին՝ ժամը 12:20-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում Երևան քաղաքի բնակիչ, 1957թ. ծնված տղամարդը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նախորդ օրը՝ հունիսի 24-ի երեկոյան, իրենց պատկանող բնակարանում վիճաբանել է 1954թ. ծնված եղբոր հետ, որի ժամանակ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ըստ հաղորդման՝ 65-ամյա տղամարդը հաջորդ օրը՝ 2019թ. հունիսի 25-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, մահացել է:

Անմիջապես դեպքի վայր մեկնեծ քննչական-օպերատիվ խումբը: 65-ամյա տղամարդու դիակի արտաքին զննությամբ արձանագրվել են գլխի, դեմքի և կրծքավանդակի հատվածներում բազմաթիվ վնասվածքներ:

«Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ): 1954թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողի եղբայրը՝ ծնված 1957 թվականին, և հարցաքննվել դեպքի շուրջ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, առգրավվել են տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են նմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատագենետիկական:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:35
27 Մարտի 2024
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող (ՎԻԴԵՈ)
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող․ ՎԻԴԵՈ
15:09
27 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար Սյունիքում․ 1 մարդ տեղում մահացել է, կա 5 վիրավոր (ՖՈՏՈ)
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքում
12:47
27 Մարտի 2024
Այգում մոտեցել է ԱՄՆ քաղաքացուն, ատրճանակով հարվածել գլխին ու հափշտակել պայուսակը․ կասկածյալին որոնում են (ՖՈՏՈ)
Փողոցում քաղաքացիներից մեկը վազել է երիտասարդի հետևից, սակայն նա փախուստի ընթացքում պայուսակից հանել է դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ․ ՖՈՏՈ
16:07
26 Մարտի 2024
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ (ՎԻԴԵՈ)
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ
14:00
26 Մարտի 2024
Հրացաններ ու ատրճանակ․ ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
Ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
14:38
25 Մարտի 2024
Երևանում 40–ամյա տղամարդը դանակահարել է հարևան կնոջն ու դստերը․ կինը մահացել է
Ասում են, որ դանակահարոդն օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել
13:22
25 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար․ Mitsubishi–ն հարվածել է ZIL–ին, 34–ամյա վարորդը մահացել է (ՖՈՏՈ)
34–ամյա վարորդը տեղում մահացել է․ ՖՈՏՈ
10:51
25 Մարտի 2024
Սպառնացել են նռնակով պայթեցնել ոստիկանության շենքը. նոր մանրամասներ զինված հարձակումից (ՎԻԴԵՈ)
Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած զինված հարձակումից․ ՎԻԴԵՈ
22:38
24 Մարտի 2024
Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր, հայտնաբերվել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ
Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր, հայտնաբերվել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ
19:37
24 Մարտի 2024
Վնասազերծվել և բաժին է տեղափոխվել ոստիկանության բաժնի վարչական շենք նռնակով ներխուժած երրորդ անձը
Վնասազերծվել և բաժին է տեղափոխվել  ոստիկանության բաժնի վարչական շենք նռնակով ներխուժած երրորդ անձը
18:38
24 Մարտի 2024
Երեք քաղաքացի նռնակով ներխուժել են Երևանի ոստիկանության բաժին (ՎԻԴԵՈ)
Քաղաքացիները գործադրել են նռնակը․ ՎԻԴԵՈ