Երևան–Սևան ճանապարհին Nissan–ը կողաշրջվել է, ուղևորներից մեկը դուրս է շպրտվել մեքենայից

03.12.2018, 11:58
Երևան–Սևան ճանապարհին Nissan–ը բախվել է հողաթմբին ու կողաշրջվել, ուղևորներից մեկը դուրս է շպրտվել մեքենայից։
Երևան–Սևան ճանապարհին Nissan–ը կողաշրջվել է, ուղևորներից մեկը դուրս է շպրտվել մեքենայից

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 07։20-ի սահմաններում Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի բնակիչ28-ամյա Նատալյա Նովիկովան Երևան-Սևան ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, իր վարած Nissan Note մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Загружается новость ... "Лево"

Վթարի հետևանքով ավտոմեքենայի 2 ուղևորները, որոնցից մեկին քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։–0–