635.31
7.06
522.37
+8
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվայում բանկի մասնաճյուղ գրաված Արամ Պետրոսյանը կարող է խուսափել պատժից

12:36
25 Օգոստոսի 2016

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Սնանկացած գործարար Արամ Պետրոսյանը, ով չորեքշաբթի պատանդ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղում, առաջին ցուցմունքներն է տվել քննիչներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես հաղորդում է ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պետի ավագ օգնական Յուլիա Իվանովան, հարցաքննության ժամանակ տղամարդը հայտարարել է, որ չէր պատրաստվում սպանել մարդկանց։

Նրա խոսքով` սնանկացած գործարարը քննիչներին ասել է, որ չէր պատրաստվում սպանել պատանդներին, այլ պարզապես ցանկանում էր ուշադրություն գրավել իր խնդրի նկատմամբ։

Մոսկվայում բանկի մասնաճյուղ գրաված գործարար Պետրոսյանը հանձնվել է ոստիկաններին>>

Իրավապահ մարմինների աղբյուրն ավելի վաղ պարզաբանել է, որ տղամարդը, օրենքի հիման վրա, կարող է խուսափել պատժից։

«Պատանդներ վերցնելու համար ձերբակալվածին ոչինչ չի սպառնում։ Քրեական օրենսգրքում հատուկ կետ կա, որտեղ նշված է, որ անձը, ով ինքնակամ կամ իշխանությունների պահանջով ազատ է արձակել պատանդներին, ազատվում է քրեական պատասխանատվությունից», – նշել է նա։

Նախօրեին երեկոյան գործարար Արամ Պետրոսյանը պատանդ էր վերցրել չորս մարդու Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղում` սպառնալով պայթեցնել մասնաճյուղը։ Նրա վզին դեղին կպչուն ժապավենով փաթաթված տուփ է եղել։ Հետագայում պարզվել է, որ դա մուլյաժ է, և տուփի մեջ աղ է լցված։

Բանակցությունների ընթացքում, որին մասնակցել է նաև Մոսկվայի ոստիկանապետ Անատոլի Յակունինը, ձեռներեցը պահանջել է, որպեսզի իրեն ցուցադրեն դաշնային հեռուստաալիքներով։

Մի քանի ժամ անց, բաց թողնելով բոլոր պատանդներին, Պետրոսյանը հանձնվել է։

Քրեական գործը հարուցվել և քննվում է ՌԴ ՔՕ 206–րդ հոդվածի հատկանիշներով («Պատանդ վերցնելը»)։ Աղբյուրների կարծիքով, սակայն, հաշվի առնելով այն, որ Պետրոսյանը հանձնվել է և բաց է թողել բոլոր պատանդներին, մեղադրանքը կարող ` վերաորակավորվել ՌԴ ՔՕ 127–րդ հոդվածի հատկանիշներով («Ազատությունից ապօրինի զրկելը»)։

Հայտնի է, որ որոշ ժամանակ առաջ Պետրոսյանը բիզնեսի հետ կապված խնդիրներ է ունեցել, նա մեծ պարտքեր է կուտակել։ Տղամարդը սկսել է կանոնավոր կերպով դիմել պետական իշխանության մարմիններին` ձեռներեցներին աջակցող տարբեր նախաձեռնություններով։ –0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:54
10 Մայիսի 2021
Սպանություն Երևանում օրը ցերեկով. կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սպանություն Երևանում օրը ցերեկով. կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:23
10 Մայիսի 2021
Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել
Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել
18:18
09 Մայիսի 2021
Երևանում ուղևորատար «Գազել» է այրվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երևանում ուղևորատար «Գազել» է այրվել.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:02
08 Մայիսի 2021
Սպանություն Երևանում. փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի և չկրակված պարկուճներ
Սպանություն Երևանում. փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի և չկրակված պարկուճներ
12:55
07 Մայիսի 2021
Երևանում 30–ամյա ծննդկան է մահացել
Երևանում 30–ամյա ծննդկան է մահացել
12:41
07 Մայիսի 2021
Երևանի բարձրահարկ շենքերից մեկից 74–ամյա քաղաքացի է ընկել ու մահացել
Երևանի բարձրահարկ շենքերից մեկից 74–ամյա քաղաքացի է ընկել ու մահացել
16:28
06 Մայիսի 2021
Սարսափելի ավտովթար Եղեգնաձոր–Վայք ճանապարհին. բախվել են MAN բեռնատարն ու Gazelle–ը, վերջինիս ուղևորը մահացել է (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Եղեգնաձոր–Վայք ճանապարհին. բախվել են MAN բեռնատարն ու Gazelle–ը, վերջինիս ուղևորը մահացել է.ՖՈՏՈ
16:12
05 Մայիսի 2021
Զորամասերից մեկի մարտական դիրքում 19–ամյա զինծառայող է մահացել
Զորամասերից մեկի մարտական դիրքում 19–ամյա զինծառայող է մահացել
14:28
05 Մայիսի 2021
Հայաստանում 4 ժամվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել
Հայաստանում 4 ժամվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել
13:27
05 Մայիսի 2021
Ջերմուկ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, երթևեկությունը դարձել է միակողմանի
Ջերմուկ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, երթևեկությունը դարձել է միակողմանի
13:24
05 Մայիսի 2021
Խոշոր ավտովթար Կոտայքում. Opel–ի վարորդը բախվել է 2 բետոնե սյուներին ու հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Խոշոր ավտովթար Կոտայքում. Opel–ի վարորդը բախվել է 2 բետոնե սյուներին ու հայտնվել է դաշտում. կա վիրավոր
11:13
05 Մայիսի 2021
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել