438.65
4.42
404.14
+5
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվայում բանկի մասնաճյուղ գրաված գործարար Պետրոսյանը հանձնվել է ոստիկաններին

01:54
25 Օգոստոսի 2016

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի կենտրոնում բանկի մասնաճյուղ գրաված տղամարդը հանձնվել է ոստիկաններին, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Սիթիբանկի» մասնաճյուղը գրաված տղամարդը սպառնացել է պայթուցիկ սարքի մուլյաժով։

«Նա տվել է տուփը։ Պարզվել է, որ այնտեղ աղ է», – նշել է գործակալության զրուցակիցը։

Գործարարին տանում են հարցաքննության։

Իրավապահ մարմինների աղբյուրի տվյալներով` քննիչը գործարարի համար կպահանջի կալանք։

«48 ժամվա ընթացքում քննիչը կդիմի դատարան բանկը գրաված տղամարդու կալանքի միջնորդությամբ», – նշել է գործակալության զրուցակիցը։

Арам Петросян 1.jpg

Տեսաուղերձ

Բանկ ներխուժելուց առաջ նա ձայնագրել է տեսաուղերձ` հասցեագրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում պարզաբանել է, որ նման քայլի է դիմել սնանկանալու պատճառով։ «Հավատացե՛ք, կորցնելու բան չունեմ։ Ունեցածս ամբողջությամբ կորցրել եմ», – հայտարարել է նա` դիմելով ՌԴ նախագահին։

Ինչպես է տեղի ունեցել բանկի մասնաճյուղի գրավումը

Բոլշայա Նիկիտսկայա 15 փողոցում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղի գրավումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 18։30 սահմանում։ Արամ Պետրոսյան անունով ներկայացած տղամարդը (ծնվ. 1961թ.) սպառնացել է պայթեցնել մասնաճյուղը։ Նրա վզին կախված է եղել դեղին կպչուն ժապավենով փաթաթված մի տուփ, որից երևացել են մալուխներ։

Պետրոսյանը նշել է, որ ձեռներեց է և մինչև վերջերս զբաղվում էր առաջին օգնության համար նախատեսված պարագաների արտադրությամբ, սակայն սնանկացել է։ Այդ պարագաները նա բաժանել է բանկի աշխատակիցներին և հաճախորդներին, ովքեր հայտնվել են պատանդի կարգավիճակում։

Պատանդներ

Երբ Պետրոսյանը ներխուժել է բանկ, այնտեղ եղել է վեց մարդ` երեք հաճախորդ, երկու գանձապահ և անվտանգության աշխատակիցը։ Առաջինը նա ազատ է արձակել վարկային կազմակերպության աշխատակցուհուն, ով հայտնել է, որ հղի է և կարող է իրեն վատ զգալ, ինչից հետո նրան թույլատրել են դուրս գալ շենքից։ Դրանից հետո շենքից փախել է անվտանգության աշխատակիցը։

Բանկի գրավման ժամանակ պատանդների թվում եղել է չորս մարդ, որոնցից մեկը ՏԱՍՍ–ի գլխավոր խմբագրի տեղակալ Գլեբ Բրյանսկին է եղել։ Նա նշել է, որ «զավթիչը ոչ թե դաժան հանցագործի տեսք ուներ, այլ` հուսահատված մարդու»։

«Նա նյարդայնանում էր, անընդհատ ներողություն էր խնդրում և շատ ծխում», – նշել է Բրյանսկին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:04
04 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա․ ՖՈՏՈ
13:38
04 Մարտի 2024
Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է
57-ամյա տղամարդը վիճաբանել է 73-ամյա մոր հետ, հրել է նրան, մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը
11:28
04 Մարտի 2024
Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Քիչ առաջ Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
11:12
04 Մարտի 2024
Բնակարանում մայր և դստեր դիեր են հայտնաբերվել
Սարսափելի դեպք Գյումրիում
22:32
02 Մարտի 2024
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է. ՖՈՏՈ
21:15
01 Մարտի 2024
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
13:04
01 Մարտի 2024
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը, նրա ծառայությունները դադարեցվել են
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը
10:03
01 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
Գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
15:05
29 Փետրվարի 2024
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ