Մահացել է օրեր առաջ վթարի ենթարկված 23-ամյա ուղևորուհին
28.08.2017,
13:50
Վթարի հռտևանքով 2 մարդ զոհվել էր, 7-ը` վիրավորվել։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի վերակենդանացման բաժնում մահացել է օրեր առաջ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին վթարի հետևանքով հոսպիտալացված ուղտորոհին։
Загружается новость ...
"Право"
ՀՀ ոստիկանության մամուլի հաղորդագրության համաձայն, օգոստոսի 19-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել Ալավերդի-Ստեփանավան ճանապարհի 18-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին, որի հետևանքով 1959 թ. ծնված Գագիկ Վարդումյանը և 2008 թ. ծնված Սիրանուշ Վարդումյանը տեղում մահացել էին, իսկ Էդգար Վարդումյանը (1982թ.ծ.), Հերմինե Գասպարյանը (1987թ.ծ.), Էրիկ Վարդումյանը (2014թ.ծ.), Սիրանուշ Սիրադեղյանը (1963թ.ծ.), Մհեր Վարոսյանը (1987թ.ծ.), Արարատ Վարոսյանը (2014թ.ծ.), Մարիամ Մանյանը (1994թ.ծ.) մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 26-ին, ժամը 8.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնից ստացվել է հեռախոսագիր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի վերակենդանացման բաժնում Մ. Մանյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
23-ամյա ուղևորուհին վթարից հետո հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել էին ծանր: -0-