ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Загружается новость ... "Лево"
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 10։45-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում, դի կա։
Ինչպես հայտնում է աղբյուրը, ջրասուզակները քիչ առաջ դուրս բերեցին դին, ով, պարզվեց, ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից այս տարվա հունվարի 30-ից որպես անհայտ կորած որոնվող 26-ամյա Վարդան Մնացականյանն էր, ով աշխատում էր «Ռոսիա» առևտրի կենտրոնում՝ որպես անվտանգության աշխատակից։-0-