ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:30-ի սահմանում ոստիկանության Արաբկիրի բաժին 1-03 շտապօգնության բրիգադից ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Քանաքեռ շրջանի թունել, որտեղ ամառանոցային տնակներից մեկի լողավազանի մոտ հայտնաբերել են տղա երեխայի դի, հաղորդում է
shamshyan.com կայքը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և ՀՀ ՔԿ քննիչները, որոնք պարզել են, որ նշված տնակի բակում կառուցված ջրավազանում ջրահեղձ է եղել 11-ամյա Հակոբ Շաքիլյանը:
«Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չկան», - նշվում է հաղորդագրության մեջ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: -0-