ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Կիևյան փողոցի շենքերից մեկի վերելակի տանիքը քամուց պոկվել և ընկել է շենքի տանիքին։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հուլիսի 30-ին, ժամը 14:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի շենքերից մեկի վերելակի տանիքը քամուց պոկվել և ընկել է շենքի տանիքին, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ վերելակի տանիքի երկաթյա կառուցատարրերի մի մասը պոկվել և ընկել է շենքի տանիքին, իսկ մյուս մասը թուլացած է:
Փրկարարներն ամրացրել են թուլացած երկաթյա կառուցատարրերը (մոտ 10 քմ), իսկ պոկված մասը տեղափոխել են անվտանգ տարածք (մոտ 5 քմ):–0–