ԱՒՆ–ում չեն բացառում քաղաքացիների տարհանումը Լոռու մարզում սողանքի վտանգի պատճառով
24.01.2018,
20:17
ԱԻՆ–ը պատրաստ է տարհանել ակտիվացված սողանքային գոտում բնակվող մարդկանց։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է տարհանել ակտիվացված սողանքային գոտում (Լոռու մարզի Թումանյանի գյուղի մոտակայքում) բնակվող մարդկանց։ Այս մասին հայտարարվեց գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության արդյունքում։
Թումանյան համայնքում օրերս ակտիվացած սողանքի հետևանքով ձորալանջի մի մեծ հատված փլուզվել և վտանգավոր իրավիճակ է ստեղծել տեղանքի երկաթգծի և Մ6 մայրուղու համար: ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել է շուրջօրյա հերթապահություն:
«Նախնական միջոցառումների շրջանակում իրականացվել են առաջացած ճեղքերի կավային ջրակայուն գրունտներով փակման աշխատանքներ, ինչը բացառել է մակերևութային ջրերի հետագա ներթափանցումը գրունտի մեջ: Քանի որ տեղանքի ռելիեֆը թույլ չի տալիս ստանալ մեծ կետայնության պանարամային լուսանկարներ՝ իրավիճակը առավել պատկերավոր դարձնելու նպատակով լուսանկարահանումներն իրականացվում են անօդաչու թռչող սարքերի միջոցով»,– հայտարարեց Տոնոյանը։
ԱԻ նախարարը նաև տեղեկացրեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մարդատար գնացքների անցնելուց 4 ժամ, իսկ բեռնատարներ գնացքների անցնելուց 1 ժամ առաջ տեղեկացնում է այդ մասին ՀՀ ԱԻՆ-ին:–0–
Загружается новость ... "Лево"