437.67
4.35
404.35
-1
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ-ն հավաստիացրել է, որ բանակցությունները Երևանի ՊՊԾ գնդի շենքը զավթած խմբավորման հետ չեն ձախողվել. Ենիգոմշյան

13:46
19 Հուլիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ազգային անվտանգության ծառայությունը հավաստիացրել է, որ Երևանի ոստիկանության պահակապարեկային ծառայության գնդի շենքի զավթման հետ կապված իրավիճակի շուրջ բանակցությունները չեն ձախողվել, հայտնել է զինված խմբավորման անդամներից Ալեք Ենիգոմշյանը:

Ենիգոմշյանը հանդես է գալիս որպես զավթիչների և իշխանությունների միջնորդ:

«Ինձ հավաստիացրել են, որ բանակցությունները չեն ձախողվել: Ես անկեղծորեն ուրախ եմ և գոհ այդ փաստի կապակցությամբ», - ասել է նա:

Նա ավելացրել է, որ այժմ հարկավոր է խուսափել իրավիճակը սրող և լարվածությունն ավելացնող քայլերից:

Ենիգոմշյանը նշել է նաև, որ անհրաժեշտ է վերականգնել հեռախոսային կապը զինված խմբավորման հետ:

Կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։

Զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ