Բանկոմատի մոտ 65–ամյա կնոջ ինքնազգացողությունը վատացել է․ 40–ամյա տղամարդը գողացել է կնոջ կանխիկացրած 100․000 դրամը (ՎԻԴԵՈ)

07.11.2023, 12:40
Բանկոմատի մոտ 65–ամյա կնոջ ինքնազգացողությունը վատացել է․ 40–ամյա տղամարդը գողացել է կնոջ կանխիկացրած 100․000 դրամը․ ՎԻԴԵՈ
Բանկոմատի մոտ 65–ամյա կնոջ ինքնազգացողությունը վատացել է․ 40–ամյա տղամարդը գողացել է կնոջ կանխիկացրած 100․000 դրամը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները գողության վերաբերյալ տեղեկություններն օպերատիվորեն իրացրին։

Ըստ տեղեկությունների՝ ամիսներ առաջ Մասիսի բանկոմատներից մեկից գումար կանխիկացնելիս 65-ամյա թոշակառու կնոջ ինքնազգացողությունը վատացել էր, և նա չէր կարողացել վերցնել գումարը, ինչից օգտվելով՝ 40-ամյա մի տղամարդ գաղտնի հափշտակել էր 100 000 դրամը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Տղամարդը նոյեմբերի 2-ին հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–