Արտակարգ դեպք Երևանում. 19-ամյա տղան դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց. որտեղ հայտնել է, որ իրեն դանակահարել է հորաքրոջ 25–ամյա աղջիկը

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել ապրիլի 18-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում տեղի ունեցած դանակահարության փաստով:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, այդ օրը՝ ժամը 18:50–ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են վիրավորի ինքնությունը: Նա Երևանի բնակիչ, 19-ամյա Հ. Մ.-ն է, ով հայտնել է, որ իրեն դանակահարել է իր հորաքրոջ 25 –ամյա դուստրը:
Ոստիկանները պարզել են, որ Հ. Մ.-ն հաշվառված է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում և նշված վնասվածքն ինքն է իրեն պատճառել դանակով հարվածելու հետևանքով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–