Հրդեհ՝ մանկապարտեզում, տարհանվել է 117 երեխա և 29 աշխատակից

21.01.2025, 12:18
117 երեխա և 29 աշխատակից է տարհանվել մանկապարտեզում բռնկված հրդեհի հետևանքով
Հրդեհ՝ մանկապարտեզում, տարհանվել է 117 երեխա և 29 աշխատակից

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:06-ին, մարվել՝ 11։09-ին։ Սանհանգույցի կախովի առաստաղից այրվել է մոտ 1 քմ հատված։ Փրկարարները տեղի ուժերի հետ տարհանել են 117 սան և 29 աշխատակից։