Արարատի մարզում բախվել են ՎԱԶ 07–ն ու Lexus–ը, 07–ի վարորդը տեղում մահացել է
12.09.2022,
11:26
Արարատի մարզում բախվել են ՎԱԶ 07–ն ու Lexus–ը, 07–ի վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Սեպտեմբերի 11-ին, ժամը 10:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Ա. Ծ., ծնված 1956 թ․) և «Lexus GX 470» (վարորդ՝ Ս. Բ., ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները. վարորդ Ա. Ծ.-ն տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ք. Ն.-ն (ծնված 1983 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, վարորդի դին դուրս բերել, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:–0–