Պուտինի նմանակին գտել են խուլ չինական գյուղում

15.11.2011, 15:45
Պուտինի նմանակին գտել են խուլ չինական գյուղում

Չինական ԶԼՄ-ները կենտրոնական Չինաստանի խուլ գյուղերից մեկում հայտնաբերել են ռուս վարչապետ Վլադիմիր Պուտինի նմանակին, տեղեկացրել է «Սինխուա» գործակալությունը:

Լո Յուանպինն ապրում է Անխոյ (Anhui) կենտրոնական չինական գավառի Լունցզյույ գյուղում: Նա հասարակ գյուղացի է: Ռուս վարչապետի հետ 48-ամյա Լո Յուանպինի ապշեցուցիչ նմանությունը հայտնաբերել է տեղական թերթերից մեկի թղթակիցը, ով եղել է այդ գյուղում: Լրագրողի կողմից արված լուսանկարը տպվել է պարբերականում, իսկ այնուհետև հայտնվել է Անխոյ գավառի լրատվական պորտալում:

Ինչպես հաղորդում է «Սինխուան», որը հատուկ թղթակցին ուղարկել էր Լունցզյույ, գյուղում ուրախ են «հայտնության» հայտնվելու համար: Լո Յուանպինոմին հստակ ամրագրվել է «Պուտինի եղբայր» մականունը, որի դեմ «աստղը» չի առարկում, հաղորոդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իհարկե, ես ես եմ ինչպես նախկինում, առաջվա նման աշխատում եմ դաշտում, այնպես որ այդ իմաստով ոչինչ չի փոխվել»,- «Սինխուայի» թղթակցին ասել է Լո Յուանպինը:

Ռուս քաղաքական գործչի նմանակն ամեն դեպքում հույս ունի, որ իր անսպասելի ճանաչվածությունը կօգնի իրեն կին գտնել: Ըստ Լոյի՝ նա այժմ մտածում է փոխել մասնագիտությունը և սեփական շոու կազմակերպել:

«Օրինակ՝ կարելի է ելույթ ունենալ կորպորատիվներին և այլ միջոցառումներին»,- նշել է Լոն: «Ես ուզում եմ փոխել իմ կյանքը, կին գտնել, ընտանիք ստեղծել»,- ավելացրել է նա: -0-