Վրաստանի իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ պլանավորված մահափորձ է ծրագրվել
24.07.2024,
12:28
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ցանկանում էին սպանել իշխող կուսակցության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հաստատել է, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանությունը նախապատրաստելու գործով վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է newsgeorgia.ge–ն։
Հայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկչությունը ծրագրել և ֆինանսավորել են Վրաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները և Ներքին գործերի նախարարության նախկին աշխատակիցներ, որոնք այժմ գտնվում են Ուկրաինայում։
«Հանրության կողմից մեծ հետաքրքրության կապակցությամբ հայտնում ենք, որ հետաքննություն է ընթանում ահաբեկչության նախապատրաստման և պետական իշխանությունը տապալելու նպատակով դավադրություն կազմակերպելու փաստով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հայտարարությունը տարածվել է հաստատական ձևով, ոչ մի ապացույց չի ներկայացվում։ Այս փուլում անուններ չեն նշվում։ Գործը որակվել է որպես «գաղտնի»։

Նշված հանցավոր գործողությունների նպատակն է բռնի ուժով, ապակառուցողական միջոցներով իշխանության տապալումը` անկարգություններ ստեղծելու և իշխանությունը թուլացնելու ֆոնին»,-ասվում է հայտարարության մեջ։