Ռուսաստանն ու Վրաստանը համաձայնագիր են ստորագրել, որը վերաբերում է ՌԴ-ի միացմանը ԱՀԿ-ին. գործակալություն

09.11.2011, 17:14
Ռուսաստանն ու Վրաստանը համաձայնագիր են ստորագրել, որը վերաբերում է ՌԴ-ի միացմանը ԱՀԿ-ին. գործակալություն

Չորեքշաբթի Ռուսաստանը և Վրաստանը Ժնևում համաձայնագիր են ստորագրել, որը վերաբերում է Ռուսաստանի միացմանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոյթերս գործակալությանը:

«Երկկողմ համաձայնագիրը ստորագրված է»,- գործակալությունը մեջբերում է ԱՀԿ-ում Թբիլիսիի ներկայացուցիչ Զուրաբ Չիաբերաշվիլիի խոսքը:
Ավելի վաղ Ռուսաստանն ու Վրաստանը պայմանավորվել էին համաձայնագրի փոխզիջումային տարբերակի վերաբերյալ, որը մշակվել էր Շվեյցարիայի միջնորդությամբ: Փաստաթուղթը նախատեսում է սահմանի ցամաքային հատվածներում միջազգային դիտորդների տեղակայում, ովքեր բեռնափոխադրումների հսկողություն կիրականացնեն: Նախորդ շաբաթ օրը կողմերը համաձայնեցրել են այդ տեքստը:

1993թ.-ից Ռուսաստանը փորձում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ դառնալ: 2008թ.-ի ապրիլի վերջին Ռուսաստանի ԱՀԿ-ի կազմ մտնելուն պես Վրաստանը դուրս եկավ բանակցային գործընթացից՝ բողոքելով նախկին վրացական ինքնավար պետությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները հանելու վերաբերյալ ՌԴ նախագահի հրահանգների դեմ: 2008թ.-ի օգոստոսին տեղի ունեցած «հնգօրյա պատերազմից» և Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո Թբիլիսին Մոսկվայի հետ խզեց դիվանագիտական հարաբերությունները՝ Աբխազիան և Հարավային Օսեթիան բռնազավթված տարածքներ հայտարարելով:

Վրաստանի և Ռուսաստանի միջև ԱՀԿ-ի վերաբերյալ բանակցությունները վերսկսվեցին այդ տարվա մարտին՝ Շվեյցարիայի միջնորդությամբ: -0-