Չինաստանը փակում է Ղրղզստանի հետ սահմանը մահմեդական տոնի ընթացքում

29.08.2011, 14:44
Չինաստանը փակում է Ղրղզստանի հետ սահմանը մահմեդական տոնի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Չինաստանը փակում է Ղրղզստանի հետ սահմանը մահմեդական Օրոզո Այտ տոնի ընթացքում, ՌԻԱ Նովոստիին է հայտնել երկուշաբթի Ղրղզստանի Սահմանապահ զորքերի մամուլի ծառայությունը:

«Օրոզո Այտի տոնակատարության կապակցությամբ ղրղզ-չինական պետական սահմանի հատվածի հսկիչ անցակետերը ժամանակավորապես կփակվեն օգոստոսի 321-ից սեպտեմբերի 5-ը»,- հաղորդել են մամուլի ծառայությունից:

Գերատեսչության տվյալներով, նման միջոցները ձեռնարկվում են չինական կողմից:

Չինաստանը տարեկան մի քանի անգամ փակում է իր սահմանները որոշ պետությունների հետ խոշոր տոների օրերին, հայտնել են հանրապետության Սահմանապահ ծառայությունից: -0-