ՄԱԿ-ի ԱԽ-ն Կոսովոյի հյուսիսում տիրող ճգնաժամին նվիրված փակ խորհրդակցություններ է անցկացրել

29.07.2011, 10:39
ՄԱԿ-ի ԱԽ-ն Կոսովոյի հյուսիսում տիրող ճգնաժամին նվիրված փակ խորհրդակցություններ է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. 2008 թ.-ին Բելգրադից անկախություն հռչակած Կոսովոյի երկրամասում իրավիճակի սրմանը նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի փակ խորհրդակցություններն ավարտվել են ուրբաթ առավոտյան Նյու Յորքում Սերբիայի և Կոսովոյի վարչական սահմանի վրա վերահսկման մասին շարունակվող վեճերի ֆոնի ներքո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տարածաշրջանային ԶԼՄ-ներին:

Սերբիան պահանջել է ՄԱԿ-ի ԱԽ-ին շտապ նիստ հրավիրել այն բանից հետո, երբ Կոսովոյի կառավարությունը երկուշաբթի փորձեց միակողմանի կարգով վերահսկողություն սահմանել Սերբիայի վարչական սահմանի վրա գտնվող Յարինայի և Բրնյակի հսկիչ անցակետում: Կոսովոյի ոստիկանության հատուկ օպերացիայի և տեղի սերբերի բողոքների հետևանքով տասնյակ մարդ է վիրավորվել: Մեկ հատուկ ջոկատային մահացել է:

Նյու Յորքում տեղի ունեցած բանավեճերի արդյունքների մասին որևէ բան չի հաղորդվում: Ինչպես հաղորդում է РТС սերբական հեռուստաալիքը, Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Յերեմիչին չեն թույլատրել ներկա գտնվել փակ խորհրդակցություններին, սակայն նա զրուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ:-0-