ԵՄ երկրներում սկսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը
27.12.2020,
14:09
Եվրամիությունը կիրակի օրը սկսում է իր բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Եվրամիությունը կիրակի օրը սկսում է իր բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ, հաղորդում է ՏԱՍՍ- ը :
Միաժամանակ, Եվրահանձնաժողովի կողմից մտածված ուժեղ խորհրդանշական ժեստը` ամբողջ Եվրոպայում պատվաստումների մեկնարկի միասնական օրը, չի գործել. նախ` BioNTech-Pfizer կոնցեռնի` ԵՄ-ի կողմից հավաստագրված առաջին պատվաստանյութի` լոգիստիկ իրողությունների ատճառով, որը պետք է պահվի մինուս 70 աստիճանում, այնուհետև եվրոպական մի շարք քաղաքական գործիչների քաղաքական ամբիցիաների պատճառով:
Загружается новость ...
"Право"
Արդյունքում, պատվաստումների մեկնարկի իրական ժամկետը տարածվել է տարբեր երկրներում դեկտեմբերի 26-ից հունվարի առաջին շաբաթ:Առաջին փուլում ԵՄ 27 երկրներից յուրաքանչյուրը կկարողանա պատվաստել բնակչության առաջնային խմբերի 5 հազարից քիչ մարդու: Զանգվածային պատվաստումները կսկսվեն գարնանից ոչ շուտ։-0-