«Էկսկալացիա», ոչ թե «վակցինացիա» կամ ինչպես սխալվեց Բայդենը Պուտինի ազգանունն ասելիս (ՎԻԴԵՈ)

16.04.2021, 11:15
«Էկսկալացիա», ոչ թե «վակցինացիա» կամ ինչպես սխալվեց Բայդենը Պուտինի ազգանունն ասելիս. ՎԻԴԵՈ
«Էկսկալացիա», ոչ թե «վակցինացիա» կամ ինչպես սխալվեց Բայդենը Պուտինի ազգանունն ասելիս (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությանը նվիրված ելույթի ժամանակ սխալվեց` արտասանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ազգանունը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Ես նաև պարզ հասկացնել տվեցի նախագահ Կլուտինին, որ Միացյալ...», – ասել է Բայդենը։

Ինչից հետո միանգամից ուղղել է սխալը. «Պուտինին, որ ԱՄՆ–ն անդրդվելի է Եվրոպայի իր դաշնակիցներին և գործընկերներին աջակցելու հարցում»։

Դրանից մի քանի րոպե առաջ ԱՄՆ նախագահը, ով հաճախ է սխալվում իր ելույթներում, քիչ էր մնում շփոթել «էսկալացիա» բառը «վակցինացիա» բառի հետ։

«Միացյալ Նահանգները չեն պատրաստվում սկսել վակցի...էսկալացիայի շարք (հարաբերություններ) և կոնֆլիկտ Ռուսաստանի հետ» – ասել է Բայդենը։–0–