ՌԴ–ում կորոնավիրուսը բուժող դեղամիջոց են ներկայացրել
28.03.2020,
18:15
ՌԴ–ում կորոնավիրուսը բուժող դեղամիջոց են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ դաշնային բժշկակենսաբանական գործակալության «Фармзащита» գիտաարտադրական կենտրոնը մշակել է կորոնավիրուսի բուժման սխեմա` «Մեֆլոխին» հակամալարիական դեղամիջոցի հիման վրա։
Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, նշվում է գործակալության կայքում։
«Բարձր սելեկտիվությամբ դեղամիջոցն արգելափակում է կորոնավիրուսի ցիտոպատիկ էֆեկտը բջիջներում և խոչընդոտում է վիրուսի ռեպլիկացիային, իսկ մեֆլոխինի իմունոսուպրեսիվ ազդեցությունը խոչընդոտում է վիրուսի հետևանքով առաջացած բորբոքմանը։ Մակրոլիդային հակաբիոտիկների և սինթետիկ պենիցիլինների ավելացումը ոչ միայն խոչընդոտում է երկրորդային բակտերիալ–վիրուսային համախտանիշի ձևավորմանը, այլև թույլ է տալիս ավելացնել հակավիրուսային միջոցի կոնցենտրացիան արյան պլազմայում և թոքերում։ Դա ապահովում է տարբեր ծանրության կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտների բուժման արդյունավետությունը», – նշել են գործակալությունից։–0–
Загружается новость ... "Лево"