Մահացել է խոզի մոդիֆիկացված սրտով առաջին պացիենտը

11.03.2022, 14:08
Մահացել է խոզի մոդիֆիկացված սրտով առաջին պացիենտը
Մահացել է խոզի մոդիֆիկացված սրտով առաջին պացիենտը
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ում մահացել է Դևիդ Բենեթը, ով դարձել էր առաջին մարդը, ում փոխպատվաստել էին խոզի գենետիկորեն մոդիֆիկացված սիրտ։ Բացառիկ վիրահատությունը կատարվել էր 2022թ.–ի հունվարին։

Ինչպես հաղորդում է infozoid.ru–ն, հղում անելով The New York Times, Դևիդը 57 տարեկան էր։ Նա ուներ սրտի հետ կապված լուրջ հիվանդություն, բայց պայմանների համաձայն հարմար չէր մարդու դոնորային սրտի փոխպատվաստման համար, ինչի պատճառով Դևիդը ստիպված համաձայնել էր մասնակցել խոզի գենետիկորեն մոդիֆիկացված սրտի փոխպատվաստման փորձնական վիրահատությանը։

Այն ժամանական վիրահատությունը հաջողությամբ էր անցել, Դևիդը վերականգնողական կուրս էր անցնում, այդ թվում` ֆիզիոթերապիա։ Նա ընտանիքի հետ ժամանակ էր անցկացնում, բայց մի քանի օր առաջ Դևիդի վիճակը սկսել է վատանալ։ Դեռևս հայտնի չէ մահվան հստակ պատճառը, հարկավոր է անցկացնել մի շարք հետազոտություններ։

Դևիդի վիրաբույժ Բարթլի Գրիֆիթը ցավակցություն է հայտնել Դևիդի ընտանիքին և նշել, որ նա շատ քաջ էր։ Դևիդի կրտսեր որդին հույս է հայտնել, որ բժիշկների հետազոտություններում հոր կատարած ավանդը թույլ կտա զարգացում գրանցել, որպեսզի ապագայում հնարավոր լինի փրկել կյանքեր։–0–