Մադոննան իրեն վատ է զգում և չի կարողանում վեր կենալ անկողնուց
30.06.2023,
14:11
Երգչուհին գամված է անկողնուն

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի երգչուհի Մադոննան, ով նախկինում հոսպիտալացվել էր բակտերիալ վարակով, իսկ հետո դուրս գրվել հիվանդանոցից, դեռ վատ է զգում իրեն և չի կարողանում վեր կենալ անկողնուց, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով TMZ-ին։
Ըստ հրապարակման՝ երգչուհին գամված է անկողնուն, նրա մոտ շարունակվում են սրտխառնոցի նոպաները։ Նշվում է նար, որ Մադոննան մտադիր է մեկնել պլանավորված հոբելյանական շրջագայության, որի առաջին համերգը պետք է կայանա հուլիսի 15-ին։ Նրա մենեջեր Գայ Օզրին իր հերթին նախատեսում է համերգը տեղափոխել և ուսումնասիրում է հնարավոր տարբերակները: Երգչուհուն շրջապատող մարդիկ նույնպես պնդում են, որ նա ապաքինվի հիվանդությունից մինչ բեմ վերադառնալը։
Հունիսի 28-ին հաղորդվել էր, որ Մադոննային գտել են անգիտակից վիճակում և հոսպիտալացրել։ Օզրիի խոսքով՝ նոտ մոտ լուրջ բակտերիալ վարակ է սկսվել, ինչի պատճառով երգչուհին մի քանի օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում։
Հոսպիտալացման պատճառով Մադոննան հետաձգել է իր համաշխարհային շրջագայությունը։ Նրա ելույթները նախատեսված էին Վանկուվերում, Նյու Յորքում, Չիկագոյում, Մայամիում, Վաշինգտոնում, Հյուսթոնում, Լոս Անջելեսում, Լաս Վեգասում և այլ քաղաքներում։ -0-