Կորոնավիրուսն Ուհանի շուկա է ներթափանցել այլ վայրից. գիտնականներ

23.02.2020, 14:59
Գիտնականները եզրակացնում են, որ կորոնավիրուսն Ուհանի շուկա է ներթափանցել այլ վայրից
Կորոնավիրուսն Ուհանի շուկա է ներթափանցել այլ վայրից. գիտնականներ
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Չինաստանի գիտությունների ակադեմիային առընթեր արևադարձային բուսաբանական այգու մասնագետները եկել են այն եզրահանգման, որ COVID-19 կորոնավիրուսի փոխանցումը սկսվել է ոչ թե 2019թ.–ի դեկտեմբերին, այլ նոյեմբերին, հաղորդում է gazeta.ru–ն` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Загружается новость ... "Лево"

Մասնագետները մանրամասն ուսումնասիրել են կորոնավիրուսի 93 նմուշների գենոմային տվյալները, որոնք ստացվել են չորս մայրցամաքների 12 երկրներից։ Դրանից հետո նրանք եկել են այն եզրակացության, որ վիրուսն Ուհանի շուկայում է հայտնվել այլ վայրից։ Մասնագետները կարծում են, որ վարակը սկսվել է ինչ–որ «զրոյական պացիենտից», ով եկել է կեղտոտ շուկա, որտեղ մեծ թվով մարդիկ են եղել։ Դրանից հետո COVID-19–ը սկսել է տարածվել առնվազն երեք ուղղությամբ։

Հաջողվել է նաև հաստատել, որ Չինաստանի ինը նահանգներում վարակի դեպքերն ուղղակիորեն կապված են եղել Ուհանի հետ։ Միաժամանակ Գուանդուն նահանգում հայտնաբերվել է վարակի երեք հնարավոր աղբյուր, Չունցինում և Թայվանում` ևս երկուսը։ Վիրուսով վարակված օտարերկրացիները, հավանաբար, վարակվել են երկու տարբեր վայրերում։

Վերջին տվյալներով, աշխարհում վիրուսով վարակված մարդկանց թիվը հասնում է մոտավորապես 78 հազարի։ Կորոնավիրուսից մահացել է ավելի քան 2,3 հազար մարդ, բուժվել է ավելի քան 21 հազար մարդ։–0–