74-ամյա Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է 5-րդ անգամ
09.12.2019,
13:08
74-ամյա Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է 5-րդ անգամ. նրա ընտրյալը 30 տարեկան է
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 74-ամյա երգիծաբան Եվգենի Պետրոսյանը օրինականացրել է հարաբերությունները իր 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի հետ:
Ամուսնության մասին «ԿՊ»-ին հայտնել է զույգի մոտ շրջապատից մարդ: «Նրանք ամուսնացել են դեկտեմբերի սկզբին»,- «ԿՊ»-ի հետ կիսվել է Պետրոսյնաի ընկերը:
2018 թ.-ի նոյեմբերին Եվգենի Պետրոսյանը ամուսնալուծվել էր կնոջից` Ելենա Ստեպանենկոյից, ում հետ ապրում էր 33 տարի: Ամուսինների բաժանության մեղավոր էին համարում երգիծաբանի 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովային:
Աղջիկը սկզբում զբաղվում էր Ելենա Ստեպանենկոյի կայքով, հետո , ծանոթանալով Եվգենի Պետրոսյանի հետ, ֆենոմենալ կարիերա ստեղծեց` երգիծաբանի կայքի ցանցային ադմինիստրատորից մինչև նրա թատրոնի տնօրեն: