250 հազար դոլար. Mercedes–ը ներկայացրել է Mercedes-Maybach S650 Night Edition հատուկ մոդելը (ՎԻԴԵՈ)

12.06.2020, 15:50
250 հազար դոլար. Mercedes–ը ներկայացրել է Mercedes-Maybach S650 Night Edition հատուկ մոդելը. ՎԻԴԵՈ
250 հազար դոլար. Mercedes–ը ներկայացրել է Mercedes-Maybach S650 Night Edition հատուկ մոդելը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ներկա սերնդի Mercedes-Maybach S-Class–ը շուտով կփոխարինվի հաջորդ սերնդի նոր մոդելով։

Ինչպես գրում է luxurylaunches.com–ը, մինչ ընթացիկ մոդելը դուրս կգա արտադրությունից, գերմանական ավտոարտադրողը ցանկացել է հրաժեշտ տալ շքեղ լիմուզինին։

Ընկերությունը ներկայացրել է Mercedes-Maybach S650 Night Edition ուլտրա լյուքս տարբերակը, որն առանց այդ էլ յուրահատուկ Maybach S-Class–ի ավելի բարձրակարգ տարբերակն է` մեղմ սև դիզայնով և ածխածնային մանրաթելերով։

Mercedes-Maybach S650 Night Edition–ն արտադրվել է ընդամենը 15 օրինակով, այն S դասի ամենաէքսկլյուզիվ մոդելն է։ Սկզբնական գինը 243 945 դոլար է` ներառյալ առաքումը։

Mercedes-Maybach S650 Night Edition-ը համալրված է 6 լ աշխատանքային ծավալով, 621 ձիաուժ հզորությամբ, AMG երկտուրբո V12 շարժիչով, որը 0-60 մղոն/ժ արագություն է զարգացնում 4.6 վայրկյանում: Մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 155 մղոն/ժ է:

կնկալվում է, որ Mercedes-Maybach S-Class–ի հաջորդ սերունդը կներկայացվի այս տարվա վերջում։–0–