Նոր պայթյուն է որոտացել Շրի Լանկայի եկեղեցիներից մեկի մոտ

22.04.2019, 16:26
Երկուշաբթի Շրի Լանկա կղզու Կոլոմբո քաղաքում նոր պայթյուն է որոտացել:
Նոր պայթյուն է որոտացել Շրի Լանկայի եկեղեցիներից մեկի մոտ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Շրի Լանկա կղզու Կոլոմբո քաղաքում նոր պայթյուն է որոտացել: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Reuters գործակալությունը` վկայակոչելով ականատեսներին:

Նախնական տվյալների համաձայն, ականազերծման ժամանակ պայթել է եկեղեցու մոտ կայանված ֆուրգոնը, որը լցված է եղել պայթուցիկով: «Ֆուրգոնը պայթել է, երբ հատուկ ուժայինների և ռազմաօդային ուժերի սակրավորները փորձում էին վնասազերծել ռումբը», - մեջբերում է Reuters-ն ականատեսի խոսքերը: Անվտանգության ուժերի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել միջադեպի մասին տեղեկատվությունը:

Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ Adaderana լրատվական պորտալը հայտնել է, որ երկուշաբթի Կոլոմբոյի ոստիկաններին Պեթա շրջանի ավտոբուսային մասնավոր կայանում հաջողվել է հայտնաբերել 87 դետոնատոր, որոնք նախատեսված էին պայթուցիկ սարքերի համար: Նախօրեին երեկոյան Շրի Լանկայի ռազմաօդային ուժերի զինծառայողները հայտնաբերել և վնասազերծել են պայթուցիկ սարք կղզու ամենախոշոր Բանդարանաիկ միջազգային օդանավակայանի մոտակայքում:

Կիրակի Շրի Լանկայի տարածքում մի շարք պայթյուններ են որոտացել եկեղեցիներում Սուրբ Հարության տոնախմբությանժամանակ, հյուրանոցներում, ինչպես նաև մայրաքաղաքի կենդանաբանական այգու և Դեմատագոդա շրջանում։ Որոտացած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 290–ի, վիրավորների թիվը կազմում է մոտ 500։–0–