Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը

23.01.2017, 12:44
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):

Ինչպես հայտնում է ABC News-ը, 46-ամյա Բերեջիկլյանը, ով դարձել է նահանգի 45-րդ վարչապետը, մինչ այս զբաղեցրել է Նոր Հարավային Ուելսի գանձապետի պաշտոնը, իսկ ավելի վաղ եղել է նահանգի Տրանսպորտի նախարարը:

Բերեջիկլյանը, ով ներկայացնում է Նոր Հարավային Ուելսի Լիբերալ կուսակցությունը, Ավստրալիայի նահանգի առաջին կին վարչապետն է:

2013 թ.-ին Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության կազմում Բերեջիկլյանը այցելել է Ղարաբաղը, ինչից հետո հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»:

Բերեջիկլյանը ծնվել է 1970 թ.-ին Սիդնեյում, Մերձավոր Արևելքից հայ ներգաղթյալների ընտանիքում: Նրա նախնիները փրկվել են Օսմանյան կայսրությունում 1915 թ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից: -0-