ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ակցիա և առաջարկում հաճախորդներին գնել վճարային մատանիներ իջեցված արժեքով, ընդամենը` 75.000 ՀՀ դրամով, նախկին` 125.000 ՀՀ դրամի փոխարեն: Ակցիան գործում է սեպտեմբերի 25-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի վերջ:
Նաև առկա են վճարային մատանիների նոր տեսակներ. անփայլ և փայլուն կերամիկա՝ հարթ մակերեսով կամ եռանկյունաձև տաշվածքով, ցանկացած ճաշակի համար՝ գույների մեծ ընտրությամբ՝ սև, սպիտակ, կապույտ և վարդագույն:
Վճարային մատանին նոր քայլ է անհպում վճարումների զարգացման մեջ և եզակի կրիչ՝ ստեղծված տեխնոլոգիաների, ֆինանսների և օգտատերերի նախասիրությունների հիման վրա:
Загружается новость ...
"Право"
Վճարային մատանին ապահովում է պլաստիկ քարտի բոլոր գործառույթները, այսինքն՝ այն կարելի է ակտիվորեն օգտագործել ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումներ կատարելիս, բանկոմատներից և POS-տերմինալներից միջոցներ կանխիկացնելիս՝ բոլոր անհպում քարտեր ընդունող սարքերի միջոցով:
Վճարային մատանին ոչ միայն ժամանակակից, այլ նաև հարմարավետ կրիչ է, պարզապես անհրաժեշտ է մատանին մոտեցնել տերմինալին և վճարումը կիրականացվի ակնթարթորեն: Մատանին աշխատում է առանց մարտկոց, ջրակայուն և ջերմակայուն է:
Մատանիով անկանխիկ վճարում կատարելու համար կարիք չկա Ձեզ մոտ ունենալ բանկային քարտ, իսկ մինչև 20,000 ՀՀ դրամի վճարումները կարելի է կատարել առանց PIN կոդի մուտքագրման:
Վճարային մատանին տրամադրվում է Visa Gold կամ Visa Platinum քարտի հետ միասին՝ առցանց գործարքներ կատարելու նպատակով:
Նշենք, որ մատանին կարելի է կցել նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող պրեմիում քարտերին:
Վճարային մատանու գործողության ժամկետը 5 տարի է:
Նորաձև ու օրիգինալ մատանին, բացի ֆինանսական գործիք լինելուց, կարող է լինել նաև հետաքրքիր նվեր՝ Ձեզ հարազատ մարդկանց համար:
Մատանին տրամադրվում է գեղեցիկ նվեր-տուփով:
Մատանին կարելի է պատվիրել ՎՏԲ-Հայաստան Բանկի 73 մասնաճյուղերից յուրաքանչյուրում կամ առցանց՝ հղումով:
Վճարային մատանիների և Բանկի քարտերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–