Ռուսաստանն արգելում է լոլիկի և պղպեղի մատակարարումը Հայաստանի Արմավիրի մարզից․ հայտնի է պատճառը

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռոսսելխոզնադզորն արգելում է Հայաստանի Արմավիրի մարզից Ռուսաստանին լոլիկի ու պղպեղի մատակարարումը՝ կապված պեպինո խճանկարային վիրուսի տարածման հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը , ասված է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Ռոսսելխոզնադզորն անհրաժեշտ է համարում 2020 թ. դեկտեմբերի 14-ից արգելել, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում արտադրվող և (կամ) այնտեղից արտահանվող լոլիկի և պղպեղի ներմուծումը Ռուսաստան՝ Pepino mosaic virus-ի՝ Ռուսաստանի Դաշնության տարածք մուտքն ու տարածումը կանխելու նպատակով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես բացատրել են Ռոսսելխոզնադզորում, Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործող Հայաստանից թարմ լոլիկի կարանտինային բուսասանիտարական հսկողության ժամանակ Ռուսաստանի դեպարտամենտի մասնագետները հայտնաբերել են «Պեպինո» խճանկարային վիրուսը, օբյեկտ, որի համար ծառայությունը ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոց է սահմանել: Բանջարեղենն ունեցել է բուսասանիտարական վկայագիր, որը տրված է եղել Հայաստանի բույսերի պաշտպանության ազգային կազմակերպության կողմից:
Ինչպես բացատրել են Ռոսսելխոզնադզորում, պեպինո խճանկար վիրուսը կարող է լայնորեն տարածվել Ռուսաստանի Դաշնությունում և զգալի վնաս հասցնել բանջարաբուծությանը:-0-