626.18
7.15
516.99
+19
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ կառավարության և գործարար համայնքի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար

21:23
24 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ:

Շնորհավորական խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է անցնող 2018 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2019 թվականից ակնկալիքներին:

Նա շնորհակալություն է հայտնել ներկաներին 2018 թվականին կատարած աշխատանքների համար, որովհետև 2018-ը քաղաքական բուռն իրադարձություններով լեցուն տարի էր, սակայն նրա կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ Հայաստանը, ըստ էության, տնտեսական ցնցումներ չունեցան։

Նրա խոսքով, դա նաև Հայաստանի գործարար համայնքի ցուցաբերած բացառիկ ջանքերի արդյունք է և իսկապես շատ բարձր է գնահատվում կառավարության կողմից:

Փաշինյանի կարծիքով, 2019 թվականի համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ կառավարության և գործարար համայնքի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և այդ հարաբերություններին նոր որակ հաղորդելու առումով:

Загружается новость ... "Лево"

«Կարող եմ արձանագրել, որ Հայաստանի կառավարության վերնախավում ներգրավված մարդիկ չունեն և չեն ունենալու խմբային, անձնային տնտեսական հետաքրքրություններ, ինչը նշանակում է, որ մեր հիմնական խնդիրը լինելու է ընդհանրապես տնտեսության և դրանում ներգրավված ընկերությունների հաջողությունը»,– ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Նա ընդգծել է, որ իշխանությունները շահագրգռված են առանց բացառության բոլոր ընկերությունների հաջողությամբ։

«Հայաստանում չկա գեթ մեկ ընկերություն, որի անհաջողությամբ մենք շահագրգռված լինենք որևէ պատճառաբանությամբ և Հայաստանում չկա գեթ մեկ ընկերություն, որի հաջողությամբ մենք շահագրգռված չլինենք: Սա, կարծում եմ, չափազանց կարևոր և բացառիկ իրավիճակ է մեր իրականության մեջ և սրանից բխում է մեր հիմնական շահագրգռությունը. մենք ուզում ենք, որ Հայաստանի բոլոր ընկերությունները 2019 թվականին ստանան մեծ եկամուտներ, առավել մեծ եկամուտներ, հնարավորինս շատ եկամուտներ, որպեսզի հասկանալիորեն ավելի մեծ հարկեր վճարեն Հայաստանի Հանրապետությանը»,– ասել է Փաշինյանը։

Նա միաժամանակ հավաստիացրել է, որ այդ հարկերն առավել արդյունավետ և նպատակային ծախսելու արդյունավետությունը պիտի դառնա մեր հիմնական առաջնահերթություններից մեկը՝ ի շահ մեր երկրի, մեր ազգային շահերի:

Նա կարևորել է այս ուղղությամբ համատեղ աշխատանքը, քանի որ, ըստ նրա, սա իսկապես բացառիկ հնարավորություն է, որ ձևավորվի նոր գոծընկերության մակարդակ:

«Իհարկե, մեր երկիրն այսօր ունի մեծ ամբիցիաներ և իր առջև դրված մեծ խնդիրներ, և այդ ձգտումների, նպատակների ֆինանսավորողը լինելու եք դուք, նկատի ունեմ բացառապես օրինական ֆինանսավորումը, որովհետև կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսվարողները և ընդհանրապես որևէ ընկերություն ազատված է որևէ տեսակի կոռուպցիոն պարտավորությունից»,– ասել է Փաշինյանը, ավելացնելով, որ սրանից պատասխանատվության չափը ոչ թե պակասում է, այլ ավելանում, որովհետև իսկապես այն խնդիրները, որ Հայաստանը որպես պետություն, որպես ժողովուրդ դրել է իր առաջ, հնարավոր կլինի լուծել միայն մի դեպքում, եթե գործարարների աշխատանքը, գործունեությունը լինի առավել հաջող և հետևաբար որպես արդյունք պետական բյուջեի եկամուտներն էլ ավելանան, ու իշխանությունն ի վիճակի լինենք ամբողջ ծավալով և պատշաճ մակարդակով լուծել մեր պետության առջև ծառացած խնդիրները:

Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ 2018-ը մեր պատմության և հիշողության մեջ կմնա որպես պոզիտիվ տարի, և մաղթել է, որ 2019 թվականը հայոց պատմության և հիշողության մեջ մնա որպես շատ ավելի պոզիտիվ տարի:

«Հույս ունենք, որ միասին կկարողանանք հասնել այդ արդյունքին»,– ասել է նա։ -0-


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:23
03 Հունիսի 2021
Փորձագետները կարագի գնի աճ են ակնկալում. ՏՄՊՊՀ
Այսօրվա դրույթամբ նորզելանդական կարագի գինը բարձրացել է 4000-ից մինչև 6000 դրամ: Այսինքն, թանկացում կարելի է սպասել արդեն առաջիկա երկու ամիսների ընթացքում
13:02
19 Մայիսի 2021
ԱրարատԲանկն ու FMO–ն 25մլն դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել` ուղղված անհավասարությունների կրճատմանը
ԱրարատԲանկն ու FMO հոլանդական զարգացման բանկը, կարևորելով ֆինանսավորման հասանելիությունը, 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանգիր են կնքել
19:37
14 Մայիսի 2021
Ավստրիական զարգացման բանկի գործադիր խորհրդի անդամ Ամերիաբանկը շատ փորձառու գործընկեր է, որը շատ լավ գիտելիքներ և փորձ ունի ֆինանսական շուկայի տարբեր ոլորտներում (ՎԻԴԵՈ)
Ավստրիական զարգացման բանկի գործադիր խորհրդի անդամ Ամերիաբանկը շատ փորձառու գործընկեր է, որը շատ լավ գիտելիքներ և փորձ ունի ֆինանսական շուկայի տարբեր ոլորտներում.ՎԻԴԵՈ
13:08
07 Մայիսի 2021
«Հայաստանն այն երկիրն է, որտեղ մենք գտնում ենք ճիշտ գործընկերներ». FMO-ի` ներդրումների գծով տնօրենի ժ/պ–ն` Ամերիաբանկի հետ համագործակցելու մասին (ՎԻԴԵՈ)
FMO-ի` ներդրումների գծով տնօրենի ժ/պ–ն խոսել է FMO-ի և Ամերիաբանկի հաջողված համագործակցության,  համավարակի ընթացքում առաջացած տնտեսական դժվարությունների, դրանց հաղթահարման ուղիների,  ինչպես նաև ՀՀ բանկային համակարգի մասին.ՎԻԴԵՈ
15:37
30 Ապրիլի 2021
«Քարֆուր Հայաստանը» կընդլայնի իր գործունեությունը` Երևանում բացելով 10 սուպերմարկետ
«Քարֆուրը» Երևանում կբացի 10 սուպերմարկետ
14:04
20 Ապրիլի 2021
Երբ երազանքներն իրականանում են. ԵՄ աջակցությամբ կյանքի կոչված «Բոհեմ» արվեստանոց–թեյարանը ստեղծագործ հարթակ է Սևանում
Երիտասարդ Գոհարի երազանքը կյանքի կոչվեց` վերածվելով «Բոհեմ» արվեստանոց–թեյարանի։ Սակայն գաղափարից մինչև իրականություն տանող ուղին տևեց մոտ 10 տարի, և Եվրոպական միության աջակցությունը մեծ դեր խաղաց այս գործընթացում
18:17
06 Ապրիլի 2021
Այո, ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է. ՊԵԿ նախագահ
ՊԵԿ նախագահը փաստում է, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է
14:06
04 Ապրիլի 2021
Սաբոտա՞ժ, թե՞...ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է ձվի գնի աճի չորս վարկած (ՎԻԴԵՈ)
Սաբոտա՞ժ, թե՞...ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է ձվի գնի աճի չորս վարկած. ՎԻԴԵՈ
10:15
31 Մարտի 2021
Վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ
Վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ
18:34
25 Մարտի 2021
FRV-ն , ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը
FRV-ն , ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը
13:57
25 Մարտի 2021
ՏՄՊՊՀ–ում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը
ՏՄՊՊՀ–ում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը
10:15
16 Մարտի 2021
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա