ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է այն երկրները, որոնք կփոխարինեն ներմուծումը Թուրքիայից (ՎԻԴԵՈ)

26.12.2020, 21:42
«Երկնիշ տնտեսական աճի կանխատեսումը վերահաստատում եմ». Վահան Քերոբյան․ՎԻԴԵՈ
ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է այն երկրները, որոնք կփոխարինեն ներմուծումը Թուրքիայից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսել է արգելքի սահմանումից հետո թուրքական ներմուծման փոխարինման, ներդրողների հետ աշխատանքի և Հայաստանի տնտեսության 2021 թվականի կանխատեսումների մասին: 

«ԵԱՏՄ, Չինաստան, ԵՄ երկրներ, Վրաստան. Դրանք հիմնական փոխարինող երկրներն են։ Այդ բացվող շուկաներն այնքան գրավիչ են, որ մարդիկ միանգամից ներխուժել են իրենց հետաքրքրող ոլորտներ, և մոտ ապագայում այդ առումով կտեսնենք բազմաթիվ լավ նորություններ»,- ասաց նա։

Загружается новость ... "Право"
Միաժամանակ նախարարն ընդգծեց, որ հայկական ապրանքը պետք է լինի որակյալ․ «Հայկական արտադրանքն իրավունք չունի արտադրվել միայն Հայաստանի համար, պետք է արտադրել՝ մտածելով ամբողջ աշխարհի մասին»,- ասաց նա։

Քերոբյանը հայտնեց, որ արդեն հանդիպել է այն տնտեսվարողների հետ, ովքեր Թուրքիայից ապրանքներ ներկրելու հաշվին են ձևավորում իրենց եկամուտը։

Խոսելով երկրի տնտեսական իրավիճակի մասին՝ Քերոբյանը նշել է, որ չնայած նրան, որ շատ ծանր, աղետալի տարի ենք ունեցել, պետք է հասկանալ, որ կյանքը շարժվում է առաջ, և հաշվի առնելով քաղած դասերը, պետք է նայել առաջ։

Ամփոփելով իր խոսքը, Քերոբյանը հաստատեց հաջորդ տարվա իր կանխատեսումը՝ կապված երկնիշ տնտեսական աճի վերաբերյալ։-0-