583.37
6.48
494.13
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Ֆինանսական խաղեր և հատուկ ակցիաներ. Հայաստանում մեկնարկել է ֆինանսական գրագիտության «թեժ աշունը»

11:45
20 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բանկերի միությունը գործարկել է «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» միջոցառումների շարքը` բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելու նպատակով։

«Նոր ուսումնական տարին նոր գիտելիքներով» նախաձեռնության շրջանակում հինգշաբթի մեկնարկել է ֆինանսական կրթության սեմինարների և դասախոսությունների երկօրյա դասընթաց Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների համար, որը ՀԲՄ–ի հետ միասին վարում են Ամերիաբանկի լավագույն փորձագետները։ Պրակտիկ պարամպմունքների վայր է ընտրվել Անգլիական այգին։

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Ամերիաբանկի անձնական բանկային ծառայությունների և քարտերի վարչության պետ Էլեն Դանիելյանը, երկու օրվա ընթացքում ուսանողներին հնարավորություն կտրվի համալրել գիտելիքները բանկային ծառայությունների օգտագործման և տրանզակցիաների իրականացման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն ստանալու ոլորտում։

«Մենք ընտրել ենք պարապմունքների անցկացման նորագույն մեթոդներ, որոնք ուղղված են ինտերակտիվ շփմանը։ Մեր նպատակը ոչ թե տեսական գիտելիքների փոխանցումն է, այլ կիրառական հմտությունների տրամադրումը։ Միջոցառումներին մասնակցում են բանկային գործում արդեն որոշակի գիտելիքներ ունեցող ուսանողները։ Մենք մտադիր ենք այդ գիտելիքներն ուղղել ճիշտ հուն»,– ասաց նա։

Նրա խոսքով, պարապմունքների ընթացքում փորձագետները կօգնեն ուսանողներին նշել այն գործոնները, որոնց պետք է ուշադրություն դարձնել բանկի ծառայություններից օգտվելիս, առանձնացնել կարևորը երկրորդայինից, մշակել ստացված տեղեկությունը։

«Մեր հիմնական նպատակն իրազեկվածության և սեփական գիտելիքների ռացիոնալ օգտագործման մակարդակի բարձրացումն է»,– ընդգծեց նա։
Ուսանողներին հնարավորություն է տրվում ոչ միայն լսել Հայաստանի բանկային համակարգի առաջատար փորձագետների դասախոսությունները, այլ նաև հետաքրքրող թեմաներով հարցեր ուղղել և խնդիրներ հնչեցնել` համատեղ լուծման համար։

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը նշեց, որ ֆինանսական գրագիտության բարձրացումը նպաստում է համակարգի զարգացմանը, մյուս կողմից օգնում է ճիշտ ընտրել անհրաժեշտ պահանջների համապատասխանող լավագույն պրոդուկտը։

«Կարևոր է, որ մեր քաղաքացիները ֆինանսական կրթության ոլորտում հենքային գիտելիքներ ունենան։ Հենց այդ նպատակով մենք անցկացնում ենք տարբեր սեմինարներ, դասախոսություններ և պարապմունքներ տարբեր լսարանների համար, ինչպես նաև ընտրված թեմաներով քննարկումներ»,– նշեց նա։

Նրա խոսքով, միջոցառումներին մասնակցում են երկրի առաջատար բանկերը, քննարկվում են զանազան թեմաներ, որոնք հնարավորություն կընձեռեն ուսանողներին պատասխաններ գտնել իրենց հուզող հարցերին։ Դրանով իսկ նրանց տրված է բանկերի առաջարկություններում ճիշտ կողմնորոշվելու, սեփական հաշիվները գրագետ տնօրինելու հնարավորություններ։

Հասարակական միջոցառումների շարքի երկրորդ նպատակային խումբը կներկայացնեն Երևանի և մարզերի ավագդասարանցիները, որոնք կայցելեն բանկեր, կծանոթանան նրանց գործունեությանն ու գործառույթներին։ Նաև ծրագրվում է ուսուցողական ֆինանսական խաղերի, «Ապագայի բանկն իմ պատկերացմամբ» շարադրությունների մրցույթների անցկացում, տեսանյութերի դիտում, իսկ ուսանողների համար` բիզնես ծրագրերի կազմման մրցույթի անցկացում։

Հոկտեմբերի 31–ին` Խնայողությունների օրը, հայկական բանկերը հանդես կգան բարձր տոկոսներով փոքր գումարի ավանդների իչացման հնարավորությունների առաջարկներով, ինչպես նաև կանցկացվեն` ցուցահանդես, վարպետաց դասեր և սեմինարներ, զանազան մրցույթներ։

Աշնանը կանցկացվի նաև հեռուստահաղորդումների և տեսահոլովակների շարք, որոնցում կներկայացվեն բանկային տարբեր ծառայություններ, ֆինանսական հարցեր, որոնք առավել հետաքրքրություն են առաջացնում բնակչության շրջանում։ Ամենապատանի սպառողների համար նախատեսված են թատերականացված ներկայացումներ։
Միջոցառումների շարքը կավարտվի ֆինանսական գրագիտության թեմայով վերլուծական հոդվածների լավագույն հեղինակների պարգևատրմամբ։ Դրանք կհանձնվեն հեռուստատեսությամբ, ռադիոյով, տպագիր և էլեկտրոնային մամուլում տեղ գտած հրապարակումների մոնիթորինգի հիման վրա։ -0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:50
09 Նոյեմբերի 2020
Թուրքական լիրան ռեկորդային արժեզրկում է գրանցել, հայ տնտեսագետը նշել է պատճառներն ու հետևանքները
Թուրքական լիրան ռեկորդային արժեզրկում է գրանցել, հայ տնտեսագետը նշել է պատճառներն ու հետևանքները
17:37
06 Նոյեմբերի 2020
Արագ և հարմարավետ. ինչպե՞ս գումար փոխանցել ՌԴ–ից Հայաստան` առանց բանկի հաշվեհամարի
Այսօր արդեն կարելի է ընդամենը մի քանի վայրկյանում մի երկրից գումար փոխանցել մեկ այլ երկիր, օրինակ` Ռուսաստանից Հայաստան։ Եվ այսպես, ներկայացնում ենք ամենավերջին և ժամանակակից հավելվածներից մեկը
15:58
03 Նոյեմբերի 2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտնել է, թե հայ տնտեսվարողներին ի՞նչ այլընտրանք է առաջարկվելու թուքական արտադրանքի փոխարեն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է ներմուծման այլընտրանքային շուկաները, որոնցով հայ ներմուծողները կարող են փոխարինել թուրքական արտադրանքները
16:39
22 Հոկտեմբերի 2020
ՀՀ–ի նախաձեռնությամբ կքննարկվի ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից Թուրքիային հանելու հարցը
ՀՀ–ի նախաձեռնությամբ կքննարկվի ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից Թուրքիային հանելու հարցը
13:58
21 Հոկտեմբերի 2020
Բանկերն ու վարկային կազմակերպությունները հնարավորություն կստանան ներել զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների վարկերը
Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները հնարավորություն կստանան ներել զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների վարկերը
21:55
16 Հոկտեմբերի 2020
Հայաստանը դադարեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը
Հայաստանը դադարեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը
13:44
16 Հոկտեմբերի 2020
ՀՀ–ում որոշել են արգելել թուրքական ապրանքների ներմուծումը
ՀՀ–ում որոշել են արգելել թուրքական ապրանքների ներմուծումը
19:37
06 Հոկտեմբերի 2020
Fitch Ratings–ը վատացրել է Հայաստանի վարկանիշը
Fitch Ratings–ը վատացրել է Հայաստանի վարկանիշը
18:24
05 Հոկտեմբերի 2020
Հայաստանը 40 մլրդ դրամով ավելացնում է պաշտպանության ոլորտի պետբյուջեի ծախսերը
ՀՀ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել պետբյուջեի փոփոխություններին, ինչը հիմնավորված է երկրում ընդունված ռազմական դրությամբ
17:21
03 Հոկտեմբերի 2020
Հայաստանում բյուջեն շտկվում է. պաշտպանության ոլորտի ծախսերը կաճեն 40 մլրդ դրամով
ՀՀ ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ, որի ընթացքում կընդունվեն 2020 թվականի պետական ​​բյուջեի շտկումներ
17:33
30 Սեպտեմբերի 2020
Զորակոչված կամ կամավորագրված բանկերի հաճախորդների համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվի
Զորակոչված կամ կամավորագրված բանկերի հաճախորդների համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվի
10:38
30 Սեպտեմբերի 2020
Հայաստանը պատրաստ է հոկտեմբերի 9-ին հյուրընկալել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը
Երևանը հաստատել է հոկտեմբերի 9-ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը հյուրընկալելու պատրաստակամությունը