ՌԴ տրանսպորտի նախարարը կայցելի Երևան փետրվարի 6-7-ը միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում

01.02.2012, 10:52
ՌԴ տրանսպորտի նախարարը կայցելի Երևան փետրվարի 6-7-ը միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում
ՌԴ տրանսպորտի նախարարը կայցելի Երևան փետրվարի 6-7-ը միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ տրանսպորտի նախարար, Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական մասի նախագահ Իգոև Լևիտինը փետրվարի 6-7-ը կայցելի Երևան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Զարգացման միջպետական կորպորացիայից:

Այցի նախապատրաստական հարցերը քննարկվել են երեքշաբթի Մոսկվայում կայացած Միջկառավարական հանձնաժողովի ռուսական մասի նիստի ընթացքում:

«Նիստը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ, Միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար, Միջկառավարական հանձնաժողովի ռուսական մասի նախագահ Իգոր Լևիտինի միջև Երևանում կայանալիք հանդիպման նախապատրաստության շրջանակներում», - նշվում է տեղեկատվության մեջ:

«Ռուսաստանի և Հայաստանի ձեռնարկությունների միջև արդյունաբերական համակագործակցությունը տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հիմքն է, իսկ հումանիտար կապերի ամրապնդումը նպաստում է կառուցողական երկխոսության մթնոլորտի ստեղծմանը, ինչը համապատասխանում է ռազմավարական գործընկերության սկզբունքներին», - հայտարարել է Զարգացման միջպետական կորպորացիայի գլխավոր տնօրեն, «Գործարար Ռուսաստան» համառուսական հասարակական կազմակերպության գլխավոր խորհրդի անդամ Իվան Պոլյակովը:

Նիստի ընթացքում քննարկվել են առևտրի, ներդրումների, արտադրության, ենթակառուցվածքային և հումանիտար նախագծերի ոլորտներում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ռուս-հայկական համագործակցության հեռանկարները կքննարկվեն նաև «BRIDGE 2012» IX միջպետական տնտեսական համաժողովի ժամանակ, որը կկայանա փետրվարի 3-6-ը Ծաղկաձորում:

Համաժողովի գլխավոր թեման է «Նոր իրականության նոր մտածելակերպը»: Համաժողովն ամեն տարի հարթակ է դառնում հայ և օտարերկրացի քաղաքական գործիչների, իշխանության մարմինների ներկայացուցիչների, արդյունաբերողների, ձեռներեցների, գիտնականների և հասարակական գործիչների բաց երկխոսության համար:-0-