«Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերի վաճառքը կրկնապատկվել է

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինության կողմից տրամադրած տվյալների համաձայն, Երևան-Բաթումի-Երևան երթուղով 2011թ.-ի հունիսի 6-ից հուլիսի 15-ը «Արմենիա» ֆիրմային գնացքի 11725 տոմս է վաճառվել, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Այս ցուցանիշը 95 տոկոսով գերազանցում է նախորդ սեզոնի նույն ցուցանիշը, երբ 6023 տոմս էր իրացվել։
2011թ.-ի հուլիսի 15-ի դրությամբ «Արմենիա» ֆիրմային գնացքի ծառայություններից օգտվել է 5947 ուղևոր, ինչը 41 տոկոսով շատ է 2010թ.-ի սեզոնի նույն ցուցանիշից, երբ 4213 ուղևոր էր տեղափոխվել։
«Արմենիա» ֆիրմային սեզոնային գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով կերթևեկի ամեն օր՝ մինչև հոկտեմբերի 1-ը։
«Արմենիա» գնացքի տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրու և Արմավիրի կայարաններում՝ «Օրիոն» տոմսերի վաճառքի ավտոմատացված համակարգի միջոցով, ինչը թույլ կտա խուսափել տոմսերի կրկնակի վաճառքից և հերթերից։
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացնելու իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—