ԱՆ-ն նշել է, թե որքան գումար է ծախսվել COVID-19-ի դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է տրամադրել 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով:
Նշվում է, որ պայմանավորված համավարակով՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր` 1,443,504,690
Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 651,968,363
Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 389,675,775
Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 669,323,500
Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 828,074,847
Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 1,066,518,894
Բժշկական կենտրոնների վերանորոգում` 618,851,437
Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ` 140,610,307
Հանրագումար` 5,808,527,812։
Հուլիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36996 դեպք, որոնցից 26243-ն` առողջացած, 700-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9833 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 155664 թեստավորում:-0-