Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
14:06
15 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա, հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։
«Ներկրման մասով կլինեն աննշան փոփոխություններ, քանի որ այսօր ևս դրա համար խոչընդոտներ չկան», – ասաց նա։
Քերոբյանը նշեց, որ Թուրքիայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2022թ.–ին կազմել է մոտ 320մլն դոլար և պայմանավորված էր առավելապես ներկրումով։–0–
Գևորգ Պապոյանի խոսքով, հայ–թուրքական սահմանի բացումը կբերի Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկերի ավելացման, մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման. ՎԻԴԵՈ