Կլինե՞ն նոր թանկացումներ, թե՞ ոչ. պարզաբանում է տնտեսագետը (ՎԻԴԵՈ)
22.11.2021,
11:32
Կլինե՞ն նոր թանկացումներ, թե՞ ոչ. պարզաբանում է տնտեսագետը.ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի տարբեր մեծ ու փոքր խանութներում կրկին աոաջին անհրաժեշտության սննդամթերքի զգալի թանկացումներ են`կարտոֆիլ, հաց, պանիր, կարագ, թթվասեր և այլն:
Առանց գնաճի թվերին ծանոթանալու էլ քաղաքացիներն իրենց կենցաղում զգում են թանկացումների ալիքը։
Ինչպես նշված է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում, 2007 թվականից սկսած՝ Հայաստանում որպես գնաճի նպատակային թիրախ է սահմանվել 4%-ը:
ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցի տվյալներով՝ Հայաստանում սպառողական գները 2021 թ.-ի հոկտեմբերին աճել են 9.1%-ով։
Տնտեսագետ Հրանտ Միքաելյանը «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում սննդամթերքի գների աճի պատճառը նաև միջազգային գների աճն է:
Մանրամասները՝ տեսանյութում:–0–