Ինչպե՞ս բիզնես սկսել Հայաստանում․ խորհուրդներ ստարտափներին

20.12.2024, 13:55
Սեփական բիզնես սկսելը հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ բարդ գործընթաց է, որը պահանջում է լուրջ նախապատրաստվածություն և վերլուծություն
Ինչպե՞ս բիզնես սկսել Հայաստանում․ խորհուրդներ ստարտափներին

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեփական բիզնես սկսելը հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ բարդ գործընթաց է, որը պահանջում է լուրջ նախապատրաստվածություն և վերլուծություն: Որպեսզի Ձեր նախաձեռնությունը չհիասթափեցնի և լինի արդյունավետ, անհրաժեշտ է լրջորեն աշխատել:

Պետք է սկսել բիզնես գաղափարը ձևակերպելուց։ Միգուցե Դուք միշտ երազել եք սրճարան կամ հրուշակեղենի խանութ բացել։ Կամ փորձառու կազմակերպիչ եք, ով հասկանում է, թե ինչպես ներդնել և վերահսկել արտադրություն: Ամեն դեպքում նախևառաջ պետք է կողմնորոշվել բիզնես գաղափարի հարցում։

Ընդ որում, գաղափարը պետք է ոչ միայն Ձեզ հետաքրքիր լինի, այլև շուկայում պահանջարկ ունենա։ Հետևաբար, վերլուծեք առկա միտումները, ուսումնասիրեք սպառողների կարիքները, մրցակիցներին և Ձեր պոտենցիալ հնարավորությունները: Տեղեկատվություն ստանալու համար օգտվեք վիճակագրությունից, հարցումներից և առցանց ռեսուրսներից:

Դրանից հետո զբաղվեք բիզնես պլանի մշակմամբ, որը մանրամասն նկարագրում է, թե ինչպես է գործելու Ձեր բիզնեսը, ինչ նպատակներ են դրված և ինչպես հասնել դրանց: Այստեղ հաշվի է առնվում ամեն ինչ, մասնավորապես՝ գործունեության տեսակը, սկզբնական կապիտալը, ներդրումների ծավալը, եկամուտներն ու ծախսերը և, իհարկե, հարկերը։ Ի դեպ, Հայաստանում գործում են հարկ վճարելու մի քանի տարբերակներ․ կան ոլորտներ, որոնց համար նախատեսված են հարկային արտոնություններ, այս ամենը պետք է մանրամասն ուսումնասիրել։

ВТБ

Իսկ հետո սկսվում է ֆինանսների որոնումը: Սա ամենացավոտ թեման է, քանի որ հենց ֆինանսներն են դառնում խոչընդոտ շատ ստարտափների համար։ Ձեր սեփական բիզնեսը սկսելու և սկզբնական շրջանի ծախսերը հոգալու համար գումար գտնելը հնարավոր է․ դրանք կարող են լինել անձնական խնայողություններ կամ փոխառու միջոցներ: Իսկ հետո ի՞նչ անել:

Ֆինանսական աջակցության համար կարելի է դիմել բանկեր կամ վարկային կազմակերպություններ՝ մանրակրկիտ ուսումնասիրելով շուկայական առաջարկները: Օրինակ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը ընկերության վեց ամսվա գործունեությունից հետո պատրաստ է հատկացնել անհրաժեշտ լրացուցիչ միջոցներ՝ ընթացիկ կամ չնախատեսված ծախսերը ֆինանսավորելու, ինչպես նաև բիզնեսն ընդլայնելու նպատակով։

Փոքր և միջին բիզնեսի վարկավորումը ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջնահերթ ուղղություններից է․ անհրաժեշտության դեպքում տրամադրվում է առևտրի, շինարարության, արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտներում աշխատող ձեռնարկատերերին։

Փոքր բիզնեսի նախաձեռնություններին աջակցելու նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է երկու վարկային պրոդուկտ՝ «Նոր գործընկեր» և «Էքսպրես»: Տրամադրված վարկային միջոցները կարող են օգնել արագ և շահավետ պայմաններով ընդլայնել Ձեր բիզնեսը և դուրս գալ նոր հարթություն: Այս մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ մեր նյութում՝ հետևյալ հղումով։

ВТБ

Այս պահից ամեն ինչ Ձեր ձեռքում է: Իհարկե, հաջողված բիզնեսի զարգացումը հեշտ գործընթաց չէ. այն աշխատատար է, էներգատար, պահանջում է շատ ժամանակ, ջանք ու հույզեր: Մենք դեռ չենք շոշափել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ կառավարումը, մարքեթինգը, անձնակազմի ընտրությունը և այլն։

Այնուամենայնիվ, բիզնեսի հիմնումն ինքնադրսևորման լավագույն միջոցներից մեկն է, որն, ի թիվս այլ բաների, կարող է ապահովել ֆինանսական կայունություն, հատկապես, երբ կողքիդ կանգնած են հուսալի ֆինանսական գործընկերներ, ովքեր պատրաստ են աջակցել: