Աջակցություն բիզնեսին
Երբ խոսքը բիզնեսի զարգացման մասին է, առանցքային գործոնը ֆինանսներին հասանելիությունն է, որը կարող է օգնել լուծել ընթացիկ խնդիրներ կամ աջակցել ընկերության աճին: Հենց այդ նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է երկու վարկային պրոդուկտ՝ «Նոր գործընկեր» և «Էքսպրես»՝ կոչված օգնելու փոքր բիզնեսին: Երկու վարկերն էլ առաջարկում են ճկուն պայմաններ և հայտերի արագ մշակում, ինչը հատկապես կարևոր է ձեռնարկատերերի համար, ովքեր հաճախ պետք է գործեն արագ և արդյունավետ:

«Նոր գործընկեր» վարկատեսակ՝ բիզնեսի աջակցություն կարճ ժամանակում
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Նոր գործընկեր» վարկատեսակը ստեղծվել է հատուկ փոքր բիզնեսի համար, որն ունի կարճ ժամանակահատվածում արագ ֆինանսավորման խնդիր: Այն կատարյալ լուծում է այն ընկերությունների համար, որոնք բախվում են ընթացիկ ծախսերը մարելու կամ գործունեության հետ կապված անսպասելի ծախսերի անհրաժեշտության հետ (նյութական պաշարների համալրում, հումքի գնում, վարձավճարի վճարում կամ այլ գործառնական ծախսեր):
Վարկի գումարը տատանվում է 100 հազարից մինչև 5 միլիոն ՀՀ դրամ, ինչը ձեռներեցներին ճկունության հնարավորություն է տալիս պահանջվող գումարի ընտրության հարցում ՝ կախված բիզնեսի մասշտաբներից։
Կարևոր է նաև այն, որ «Նոր գործընկեր» վարկը կարելի է ստանալ առանց գրավի, ինչի շնորհիվ պրոդուկտը դառնում է հասանելի ձեռնարկատերերի լայն սեգմենտի համար, հատկապես նրանց համար, ովքեր նոր են սկսում իրենց բիզնեսը և չունեն բավարար գրավ՝ ավելի խոշոր վարկեր ստանալու համար:

«Էքսպրես» վարկատեսակ․ լուրջ առաջընթացի համար
Եթե ձեր բիզնեսն ունի ավելի մեծ ներդրումների կարիք՝ ընդլայնվելու կամ արդիականացման համար, ապա ՎՏԲ-Հայաստան Բանկի «Էքսպրես» վարկատեսակը կատարյալ ընտրություն է: Այս վարկն օգնում է ձեռներեցներին ոչ միայն լուծել ընթացիկ խնդիրները, այլ նաև ներդրումներ կատարել ապագայի համար։ Վերջինիս օգնությամբ կարելի է իրականացնել խոշոր նախագծեր, արդիականացնել սարքավորումները կամ ընդլայնել արտադրական հզորությունները:
«Էքսպրես» վարկի գումարը տատանվում է 500 հազարից մինչև 20 միլիոն ՀՀ դրամ, ինչը հիանալի ընտրություն է նրանց համար, ովքեր ծրագրում են խոշոր ներդրումներ։ Տոկոսադրույքները սկսվում են 10%-ից, ինչը շահավետ առանձնացնում է այս պրոդուկտը շուկայում առկա բազմաթիվ նմանատիպ առաջարկներից:

Ճկուն պայմաններ և առավելություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Նոր գործընկեր» և «Էքսպրես» վարկատեսակները հուսալի աջակցություն են ձեռներեցներին, որոնք կօգնեն ինչպես լուծել կարճաժամկետ խնդիրներ, այնպես էլ իրակագործել երկարաժամկետ ծրագրեր:
Լրացուցիչ ֆինանսական ներդրումները կարող են օգնել բիզնեսին ոչ միայն հաղթահարել կարճաժամկետ ֆինանսական դժվարությունները, այլև նոր հնարավորություններ են ընձեռում աճի և զարգացման համար:


